Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով թիվ ԼԴ/0149/02/24 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի վճիռը, «Սամվել Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և Գարիկ Գուրգենի Մարտիրոսյանի (ծնված՝ 09․07․1972թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Հաստատել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 06-095-0216-0021 կադաստրային ծածկագրերով 0,09973 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։
2․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: