Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 137-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան/
2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի 4-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումն ընդունելու մասին
/Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան/
3)«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին
/Զեկուցող՝ Թ․Շուշանյան/
4)«Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը աղբատար ավտոմեքենա ամրացնելու մասին
/Զեկուցող՝ Ե․Գրիգորյան/
5)Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում կրթահամալիրի կառուցման իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Թ․Շուշանյան/ |