Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1368892 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06032GBGRRYX) և Տարոն Ֆելիքսի Ափուջանյանի (ծնված՝ 06․08․1983թ․)դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող 06-021-0051-0005 կադաստրային ծածկագրով 0,153 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 3-րդ փողոց, 63/1 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1807)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: