Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05122023-06-0048 վկայական)՝ 06-049-0028-0020-001-000 կադաստրային ծածկագրով 1073.1 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքը անհատույց օգտագործման իրավունքով, երեք տարի ժամկետով տրամադրել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱԲԵՐԻ «ԾԻԱԾԱՆ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հատակագծի։ |