Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1837211 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06172RS8HYVP) և Նորիկ Հովհաննեսի Պողոսյանի, Ռուզաննա Շավհալատի Սարգսյանի, Կարինե Նորիկի Ամիրովայի, Հայկ Նորիկի Պողոսյանի ներկայացուցիչ Ռոման Հայկի Ղուկասյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող 06-095-0039-0006 կադաստրային ծածկագրով 0,127 հեկտար մակերեսով հողամասին և 95,8 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Ջրաշեն, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 26 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1821)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: