Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 60-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 2/փ-392 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2024 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 01/111․6/08071-2024 գրությունը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30112023-06-0059 վկայականը՝Սպիտակհամայնքիավագանինորոշումէ. 1. Սպիտակհամայնքիվարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, 06-006-0159-0002 կադաստրային ծածկագրով 0,0093 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության կապի հողեր գործառնական նշանակության հողամասի, բջջային կապի կայան կառուցելու համար։ |