Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 13-րդ ենթակետի «ա» պարբերության, հիմք ընդունելով «ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունիսի 30-ի հայտը` որոշում եմ.
1. «ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ» անհատ ձեռնարկատիրոջը (ՀՎՀՀ 66968863) տալ «ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ Ալեք Մանուկյան փ. 45/2» հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում (հիմնական շինություն՝ 153 քառակուսի մետր մակերես) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն՝ 2025 թվականի 3-րդ եռամսյակի համար: