Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով և 71-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0097-0006 կադաստրային ծածկագրով 1,849053 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09112023-06-0096 վկայական) «ԱԳՐՈՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ քաղաքի «Այրոդրոմ» հանդամասում գտնվող 1,850201 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասի հետ փոխանակելուն։ |