Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 197 որոշմանը կից ցուցակում Սարգիս Վալոդյայի Թամամյանի (ծնված 07․07․1964թ․, մահացած 16․01․2025թ․) հայրանունը սխալմամբ գրվել է «Վոլոդյայի», հիմք ընդունելով Սարգիս Վալոդյայի Թամամյանի մահվան վկայականը, Սարգիս Վալոդյայի Թամամյանի այրի Նարինե Միշայի Գրիշկյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի դեկտեմբերի 14-ի «Սպիտակ քաղաքի Ս․Ավետիսյան, Առափնյա, Պանրագործների, Թումանյան և Բանավան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 197 որոշմանը կից ցուցակի 77-րդ և 78-րդ տողերում գրված «Վոլոդյայի» բառը փոխարինել «Վալոդյայի» բառով։