Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Սպիտակ համայնքը հանդիսանում է նախկին Ջրաշեն համայնքի իրավահաջորդը և քանի որ Ջրաշենի գյուղապետի 1998 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 63 որոշման մեջ Կարինե Նորիկի Պողոսյանի (ծնված՝ 28․02․1992թ․) ծննդյան տարեթիվը սխալմամբ գրվել է «1990», Հայկ Նորիկի Պողոսյանի (ծնված՝ 01․03․1994թ․) ծննդյան տարեթիվը սխալմամբ գրվել է «1991», հիմք ընդունելով Կարինե Նորիկի Պողոսյանի և Հայկ Նորիկի Պողոսյանի անձնագրային տվյալները և Նորիկ Հովհաննեսի Պողոսյանի ներկայացուցիչ Ռոման Հայկի Ղուկասյանի դիմումը՝ որոշում եմ․
1․Ջրաշենի գյուղապետի 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Կիսակառույց բնակարանի սեփականաշնորհման մասին» թիվ 63 որոշման մեջ գրված «1990» թիվը փոխարինել «1992» թվով, իսկ «1991» թիվը փոխարինել «1994» թվով։