Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման (օգտագործման) թիվ 1164742 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06006QN234FR) և Քնարիկ Վրույրի Ստեփանյանի (ծնված 10․10․1974թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Հաստատել Քնարիկ Վրույրի Ստեփանյանին (ծնված 10․10․1974թ․) սեփականության իրավունքով պատկանող 06-006-0480-0033 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,177185 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։
2. Քնարիկ Վրույրի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0480-0033 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,177185 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և դրա վրա գտնվող շինություններին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք., Այգեստան փողոց, 1-ին փակուղի, 12 շինություն» հասցեն։
3. Ուժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ղեկավարի 2023 թվականի դեկտեմբերի 4-ի «Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0480-0033 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,177185 հա մակերեսով հողամասի հատակագիծը հաստատելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 1192 որոշումը:
4. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: