Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգը՝ համաձայն N1 հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու պայմանները՝ համաձայն N2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |