Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրում գտնվող 06-049-0035-0015 կադաստրային ծածկագրով 0,19307 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 91,37 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 49,43 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքին տրամադրված «Մարզ Լոռի, համայնք Ծաղկաբեր 1 փողոց 11 փակուղի 13 բնակելի տուն» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12092013-06-0012 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06102EFSCCJA) և Սերգո Իլյայի Հովհաննիսյանի (ծնված՝ 19․01․1988թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրում 06-049-0035-0015 կադաստրային ծածկագրով 0,19307 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 91,37 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 49,43 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքի «Մարզ Լոռի, համայնք Ծաղկաբեր 1 փողոց 11 փակուղի 13 բնակելի տուն» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, գյուղ Ծաղկաբեր, 1-ին փողոց, 4-րդ փակուղի, 1 բնակելի տուն» հասցեով (փոստային դասիչը՝ 1814):
2․ Սույն որոշման 1-ին կետով նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման: