Մասնակցում էին
Արտակ Մաթոսյանը- համայնքի ղեկավարի առաջին տեղակալ,
Ազգանուշ Ֆրանգյանը- աշխատակազմի քարտուղար,
ՀՈԱԿ-ների ղեկավարներ, վարչական ղեկավարներ,
Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ,
Սպիտակ համայնքի բնակիչներ։
Հանրային քննարկումը վարում էր Արտակ Մաթոսյանը։
Հանրային քննարկումն արձանագրում էր Հերմինե Զարմանյանը։
Օրակարգում
Սպիտակ համայնքի ավագանու «ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքային զբոսայգու վնասված եղևնիները հեռացնելուն համաձայնություն տալու մասին» որոշման նախագծի վերաբերյալ։
Հանրային քննարկման ընթացքը
Ողջույնի խոսքով հանդես եկավ Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը։ Նա ներկայացրեց նախագիծը ավագանու հաստատմանը ներկայացնելու անհրաժեշտության մասին։
Լսեցին- Ազգանուշ Ֆրանգյանը զեկուցեց «ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքային զբոսայգու վնասված եղևնիները հեռացնելուն համաձայնություն տալու մասին» որոշման նախագծի վերաբերյալ։
Աշխատակազմի քարտուղարը ներկայացրեց, որ հիմք ընդունելով «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրեն Ա․ Աջամյանի 04․06․2025թ․ զեկուցագիրը, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի քաղաքային զբոսայգում առկա են 1968 թվականին տնկված արծաթափայլ եղևնիներ, որոնցից 5-ըվտանգ են ներկայացնում զբոսայգու այցելուների համար, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գլխավորությամբ ձևավորված աշխատանքային խումբը 2025թ․հունիսի 5-ինուսումնասիրություն է կատարելՍպիտակիքաղաքայինզբոսայգումևպարզել, որ եղևնիներն ունեն բավականին լայն տարածվող արմատներ, որոնք ճնշում են գործադրում ասֆալտբետոնե ծածկույթին և եզրաքարերին՝ բարձրացնելով և ճեղքելով դրանք:
Այդ ծառերը թեքված են, վնասել են զբոսայգու ճեմուղիներն ու հարակից տարածքը։ Դրանք ցանկացած պահի կարող են ընկնել և վնասներ պատճառել։ Առատտեղումների և ուժգին քամիների հետևանքով 2 եղևնի 2023 և 2024 թվականներին ընկել են։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված 5 եղևնիների ընկնելու հետևանքով կարող են վնասվել նաև մարդիկ, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2025 թ․ մեկնարկել է «Սպիտակ բնակավայրի քաղաքային զբոսայգու վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի երկրորդ փուլը, և նախագծով նախատեսված շինարարական աշխատանքներն իրականացնելու համար այդ թեքված եղևնիները և դրանց հարակից դեֆորմացված ասֆալտե ծածկույթը (ճեմուղիներ) լուրջ խնդիրներ են առաջացնում ըստ նախագծի աշխատանքներն իրականացնելու համար, անվտանգության նկատառումներից ելնելով և հետագա խնդիրներից խուսափելու համար առաջարկվում է եղևնիները հեռացնել։
Հանրային քննարկման ընթացքում «ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքային զբոսայգու վնասված եղևնիները հեռացնելուն համաձայնություն տալու մասին» որոշման նախագծի վերաբերյալ առաջարկներ և առարկություններ չհնչեցին։
Նախագիծը կբերվի վերջնական տեսքի և կներկայացվի Սպիտակ համայնքի ավագանու քննարկմանը։