Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրում գտնվող 06-061-0027-0007 կադաստրային ծածկագրով 0,60755 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 03102018-06-0085), 06-061-0028-0007 կադաստրային ծածկագրով 0,60661 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 25092018-06-0078), 06-061-0029-0007 կադաստրային ծածկագրով 0,60901 հեկտար մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 25092018-06-0097) բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասերը 2018 թվականից վարձակալության իրավունքով պատկանում են «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին, հիմք ընդունելով «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 01/003-Ե գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Համաձայնություն տալ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին վարձակալության իրավունքով պատկանող, Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրում գտնվող 06-061-0027-0007 կադաստրային ծածկագրով 0,60755 հեկտար մակերեսով, 06-061-0028-0007 կադաստրային ծածկագրով 0,60661 հեկտար մակերեսով և 06-061-0029-0007 կադաստրային ծածկագրով 0,60901 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասերը, գնման նախապատվության իրավունքով, «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին ուղղակի վաճառքով օտարելուն։
2․ Հարթագյուղ բնակավայրում գտնվող 06-061-0027-0007 կադաստրային ծածկագրով 0,60755 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնի չափով՝ 1 քառակուսի մետրը 141,9 ՀՀ դրամ (ընդամենը՝ 862 113,45 ՀՀ դրամ)։
3․ Հարթագյուղ բնակավայրում գտնվող 06-061-0028-0007 կադաստրային ծածկագրով 0,60661 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնի չափով՝ 1 քառակուսի մետրը 141,9 ՀՀ դրամ (ընդամենը՝ 860 779,59 ՀՀ դրամ)։
4․ Հարթագյուղ բնակավայրում գտնվող 06-061-0029-0007 կադաստրային ծածկագրով 0,60901 հեկտար մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնի չափով՝ 1 քառակուսի մետրը 141,9 ՀՀ դրամ (ընդամենը՝ 864 185,19 ՀՀ դրամ)։ |