Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25042025-06-0094 վկայականը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «Մարզ Լոռի համայնք Սպիտակ գյուղ Մեծ Պարնի Գոմի վերևի փողոց 4/2 հողամաս» հասցեում գտնվող 06-075-0240-0022 կադաստրային ծածկագրով 0,21544 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը, չորանոց կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2․ Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 2 178 098,4 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 1011 ՀՀ դրամ)։
3․ Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի չափագրման և պետական գրանցման ծախսերը։ |