Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2025 թ.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐՋԱՆԻԿԻ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՕՖԻԿ ՌՈՒԲԵՆԻ ԲԱՅԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՊԱՐՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ թիվ ՎԴ6/0149/05/20 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 28-ի վճռով ոչ իրավաչափ է ճանաչվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի ղեկավարի կողմից աղետի գոտու գյուղական բնակավայրում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների ցուցակում Հովհաննես Նազարյանի ընտանիքը հաշվառման չվերցնելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների ցուցակում Հովհաննես Նազարյանի ընտանիքը չհաշվառելու գործողությունը, Հովհաննես Երջանիկի Նազարյանը և իր կինը՝ Օֆիկ Ռուբենի Բայադյանը, վերադարձել են Հայաստանի Հանրապետություն և 2025 թվականի ապրիլի 10-ի դրությամբ բնակվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշումը չի արգելում համայնքի ղեկավարին ոչ պատշաճ վարչարարության հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակից դուրս մնացած անձանց որպես պատճառված վնասի հատուցում աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում ընդգրկելը, հիմք ընդունելով թիվ ՎԴ6/0149/05/20 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 28-ի վճիռը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի ապրիլի 10-ի թիվ 1912 տեղեկանքը՝ որոշում եմ․

1․ Հովհաննես Երջանիկի Նազարյանին և Օֆիկ Ռուբենի Բայադյանին ընդգրկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրի աղետի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner