Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 7
 
Համար 7Ամսաթիվ 11/04/2024 10:30
Վարող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ, ԼԻԱՆՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՍԵՎԱԴԱ ՍԱՀԱԿՅԱՆ, ԻՐԻՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՄԱՐՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՍԻԼՎԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ԿԱՐԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ, ԷՄԻԼԻԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԱՐԴՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԲԱԲԱՅԱՆ, ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՍԻՐԱՆՈՒՇ ՌՇՈՅԱՆ, ԱԻԴԱ ԵՂՈՅԱՆ, ՔՐԻՍՏԻՆԵ ՔՈՍՅԱՆ, ՆԱՐԵԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՀՌԻՓՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ, ՄԱՐՈՒՇ ՄԿՐՏՉՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՏԱԹԵՎԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ, ԱՐԵՎԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԵՐԱՆՈՍՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն բնակավայրերի օպերատորների հետ
Բովանդակություն *

Օրակարգում

  1. Աղբահանության վարձավճարների հավաքագրման վերաբերյալ
  2. Սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ
  3. Ներքին փաստաթղթաշրջանառության վերաբերյալ
  4. Ֆիզիկական անձանց եկամտահարկի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացի վերաբերյալ
  5. Աշխատանքային կարգապահության վերաբերյալ

 

Խորհրդակցության ընթացքը

Լսեցին- Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց աղբահանության վարձավճարների հավաքագրման նոր ընթացակարգը։ Յուրաքանչյուր բնակավայր ըստ օրինակելի ձևաչափի ստեղծելու է աղբահանության ծառայության տեղական վճար վճարողների բազա, որտեղ պարտադիր կցվելու են նաև տեղեկանքներ անձի փաստացի բնակության փոփոխության վերաբերյալ, ինչը հիմք կհանդիսանա վճարի ճշգրիտ հավաքագրման համար։ Քաղաքում գործընթացն իրականացվելու է թաղամասերի լիազոր ներկայացուցիչների, իսկ գյուղական բնակավայրերում՝ օպերատորների կողմից։ Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը պարտադիր համայնքապետարան է ներկայացվելու հաշվետվություն ամսվա ընթացքում գրանցված փոփոխությունների վերաբերյալ, որպեսզի հաջորդ ամսվա սկզբին առկա լինի վճարում կատարողների հստակ բազա։ «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում տեղական վճարների հավաքագրումը մեկնարկելու է մայիսի 1-ից։ Հետևաբար վերոնշյալ աշխատանքը պետք է կատարել ապրիլ ամսվա ընթացքում։

      Ա․ Ֆրանգյանը հորդորեց ակտիվացնել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը։ Եթե այն առաջին եռամսյակի ավարտին չի ապահովվել մեկ քառորդով, ապա խնդիրը արագ պետք է լուծել։ Բնակիչների հետ պետք է տարվեն աշխատանքներ ամենամսյա պարբերականությամբ վճարումներ կատարելու մշակույթի ձևավորման նպատակով, որպեսզի տարեվերջին այն բեռ չդառնա ոչ բնակչի, ոչ համայնքի համար։ Սպիտակի համայնքապետարանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակում տեղադրված է վճարահաշվարկային սարք (POS տերմինալ), որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականցնել՝ առանց միջնորդավճարի, աշխատանք է տարվում բնակավայրերում ևս նման տերմինալների տեղակայման ուղղությամբ։ Դրանց միջոցով առայժմ իրականացվում է եկամուտների հավաքագրումը։

    Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ներքին փաստաթղթաշրջանառության վերաբերյալ հարցեր։

    Աշխատակազմի քարտուղարը ներկաների ուշադրությունը հրավիրեց ֆիզիկական անձանց եկամտահարկի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացի կազմակերպմանը։ Հորդորեց արագացնել նույնականացման քարտերի և էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման գործընթացը՝ մինչև հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը դրանք ներկայացնելու նպատակով։

    Քննարկվեցին նաև աշխատանքային կարգապահությանը վերաբերող և ընթացիկ այլ հարցեր։

    Խորհրդակցության ընթացքում հնչեցին օրակարգին վերաբերող հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner