Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 30/01/2024 15:00
Վարող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՄԵԼԱՆՅԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԼՈՒՍԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԹԱԳՈՒՀԻ ՇՈՒՇԱՆՅԱՆ, ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԱՆՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ԷԴՎԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ, ՀԵՐՄԻՆԵ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ, ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐՓԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն Սպիտակ համայնքի մանկապարտեզների տնօրենների հետ
Բովանդակություն *

Օրակարգում

1. Սպիտակ համայնքում գործող մանկապարտեզ ՀՈԱԿ-ների՝ 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփում։

2. Ընթացիկ խնդիրներ և լուծման առաջարկներ։

3. ՀԿՏՀ համակարգով մանկապարտեզների փաստաթղթաշրջանառության կազմակերպման առանձնահատկությունների վերաբերյալ։

4. Մանկապարտեզների լիցենզավորման գործընթացին առնչվող հարցերի քննարկում։

5. Մանկապարտեզների շենքերի օգտագործման իրավունքի գրանցման գործընթացին վերաբերող հարցեր։

6. Մանկապարտեզների աշխատակիցների արձակուրդների վերաբերյալ։

7. Տնօրենների հավաստագրերի գործընթացի վերաբերյալ։

8. Ըստ «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թ․ նոյեմբերի 29-ին ընդունված N 142-Ն պահանջների՝  երեխաների հերթագրման, ներկայացվող փաստաթղթերի, ինչպես նաև արտոնությունների սահմանման վերաբերյալ։

9. Գույքի, տեխնիկայի, սննդակարգի հետ կապված հարցերի քննարկում։

10. Աշխատանքային կարգապահության և տեխնիկական խնդիրների վերաբերյալ։

(զեկ․ մանկապարտեզ ՀՈԱԿ-ների տնօրեններ)

Խորհրդակցության ընթացքը

Ազգանուշ Ֆրանգյանը ներկայացրեց խորհրդակցության նպատակը։ Խոսեց համայնքապետարան-ՀՈԱԿ-ներ կապի, աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղիների մասին։

1. Լսեցին -  «Մանկապարտեզ ՀՈԱԿ-ի 2023 հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ» հարցը։

Տնօրենները զեկուցեցին հաշվետու տարվա ընթացքում գրանցված արդյունքների, խնդիրների  և թերացումների մասին։

Անցնող հաշվետու տարվա ընթացքում անցկացվել են բաց դասեր, ցերեկույթներ, մանկապարտեզներն ունեցել են գույքի ձեռքբերում։ Ուշադրության կենտրոնում է եղել կարգապահությունը։

«ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի

տնօրեն Հերմինե Նիկողոսյանը զեկուցեց, որ մանկապարտեզը նախապես գործել է շենքային վատ պայմաններում, առկա է եղել գույքային խնդիր։ Համայնքապետարանի օգնությամբ հետզհետե լուծվել են ֆինանսական, գույքային և մասնագիտական խնդիրները։

Ներկայացվեցին որոշ մանկապարտեզներում առկա ջեռուցման խնդիրն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։

«ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Մեծ Պարնու մանկապարտեզ» և Սպիտակ համայնքի Ծաղկաբերի «Ծիածան» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ները  2023 հաշվետու տարվա ընթացքում ՏՄԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում հատուկ կարիքներով երեխաների համար ձեռք են բերել գույք և խաղալիքներ։

«Սպիտակ համայնքի Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքում տարիներ շարունակ չեն եղել տարրական պայմաններ։ Շենքը չի ջեռուցվել, խոշորացումից հետո տեղադրվել է լոկալ ջեռուցման համակարգ, շենքն ապահովվել է տաք և սառը ջրով։ Այս պահին առկա է շուրջօրյա ջրամատակարարման խնդիր։ 2023 թ․ իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, փոխվել են խմբասենյակները։  Բարելավված պայմաններն այսօր նպաստում են աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Մանկապարտեզը ստացել է համակարգիչ և տպիչ սարք։ Ձեռք է բերվել նոր անկողին, կա հին մահճակալները փոխարինելու խնդիր։ Մանկապարտեզը չունի խաղահրապարակ։ Տնօրենի կարծիքով կա բուժքրոջ և մեթոդիստի կարիք։

«Սպիտակ համայնքի Արևաշողի «Հասմիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2023 հաշվետու տարվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված սննդի կալորիականության խնդիրը համայնքապետարանի աջակցությամբ լուծվել է։

Համայնքի մանկապարտեզները դիմել են լիցենզավորման համար։

2. Ազգանուշ Ֆրանգյանը գրեթե բոլոր մանկապարտեզների գործունեությունը նախորդ ուսումնական տարվա ընթացքում գնահատեց դրական։ Աշխատանքններն իրականացվել են պատշաճ։ Հանձնարարականները կատարվել ժամանակին։ Սկսնակ և հին աշխատողների միջև առկա է փոխըմբռնում, ինչի շնորհիվ փորձի փոխանակումը տեղի է ունենում արդյունավետ կերպով։ Մանկապարտեզներն ակտիվ համագործակցում են գործընկեր մանկապարտեզների հետ, ինչն օրինակելի է։

    Ա․ Ֆրանգյանը նշեց, որ Կաթնաջուրի մանկապարտեզն ունի այլընտրանքային խումբ, որը գործում է Գեղասարում։ Շուտով կբացվի «Սպիտակ համայնքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի այլընտրանքային խումբը, որը կգործի Նոր Խաչակապում։ «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ն ունի շենքային խնդիր, որի լուծումը համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է, սակայն ներկայումս այլ տարբերակ չի կարող առաջարկվել։

    Աշխատակազմի քարտուղարը հավելեց, որ համայնքապետարանի նպատակն է փոքր գումարներով մեծ խնդիրներ լուծել։ Համայնքապետարանը խոշորացումից հետո իր առջև դրել է բոլոր մանակապարտեզների միևնույն պաշտոնային դրույքաչափերը հավասարեցնելու խնդիր, ինչը ևս կնպաստի բնակավայրերի համաչափ զարգացման քաղաքականությանը։

    Ազգանուշ Ֆրանգյանը նշեց, որ մինչև խոշորացումը Շիրակամուտի մանկապարտեզի շենքը եղել է վատթարագույն պայմաններում։ Շենքը նախատեսված չի եղել մանկապարտեզի համար։ Ջուրը կրել են դույլերով, առկա են եղել գազաֆիկացման, լոկալ ջեռուցման, ջրամատակարարման, սպասքի, գույքի խնդիրներ, որոնք համայնքի ղեկավարի աջակցությամբ լուծվել են։ Այժմ կա ջրագծի կառուցման խնդիր շուրջօրյա ջրամատակակարում ապահովելու նպատակով, ինչն ընթացքի մեջ է։ Ինչ վերաբերում է հաստիքներին, ապա մանկապարտեզն ունի մեկ խմբի գործունեության իրավունք, որի շրջանակում էլ առկա են համապատասխան հաստիքներ։ Եթե երեխաների թիվն ավելանա, ապա նոր խմբի բացվելու պարագայում կիջեցվեն նոր հաստիքներ։ Շիրակամուտի մանկապարտեզն ունի նաև շենքի օգտագործման իրավունքի գրանցման գործընթացի հետ կապված խնդիր, որն առաջացել է էլեկտրոնային փոխանցումը ոչ ճիշտ կատարելու հետևանքով։ Մանկապարտեզում առկա է եղել նաև տարիներ շարունակ աշխատակիցներին արձակուրդ չտրամադրելու խնդիր, ինչը հանգեցրել է մի շարք խախտումների։ Ա․ Ֆրանգյանը ներկայացրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքի» պահանջը, հորդորեց և պահանջեց մանկապարտեզների աշխատակիցների արձակուրդները տրամադրել ժամանակին։

    Ազգանուշ Ֆրանգյանը հիշեցրեց, որ համայնքի բոլոր մանակապարտեզների տնօրենները ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի համար պարտադիր կերպով հանձնելու են քննություն։

    Աշխատակազմի քարտուղարը հանձնարարեց խստագույնս պահպանել «ՀՀ գնումների մասին» օրենքի և ենթաօրենսդրական ակտերի պահանջները, գնումների գործընթացը կազմակերպել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան՝ առավելապես ուշադրություն դարձնելով մանկապարտեզների սննդի ձեռքբերման մրցույթների ընթացակարգերին և մատակարարվող ապրանքների որակին։

    Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունների` մինչև 2024թ. հունիսի մեկը գործող տնօրենները պետք է հավաստագրվեն, այլապես չեն կարողանա շարունակել հետագա պաշտոնավարումը:
    Հավաստագրման վերաբերյալ ներկայացվեցին լրացուցիչ պարզաբանումներ, տրվեցին տնօրենների կողմից բարձրացված որոշ հարցերի պատասխաններ:
    Ներկայացվեցին «Կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 76-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թ․ նոյեմբերի 29-ին ընդունված N 142-Ն պահանջները, որոնք վերաբերում են երեխաների հերթագրմանը, ներկայացվող փաստաթղթերին, ինչպես նաև արտոնությունների սահմանմանը:

    Ներկաները լսեցին նաև ՀԿՏՀ միջոցով մանկապարտեզների փաստաթղթաշրջանառության կազմակերպման առանձնահատկությունների վերաբերյալ հարցը, որը հիմնականում վերաբերում էր մանակպարտեզ ՀՈԱԿ-ների հաշվապահներին, քանի որ հիմնականում նրանց կողմից է իրականացվում համայնքային կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով աշխատանքը։

    Աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը նախ տեղեկացրեց, որ համայնքապետարանի կողմից տվյալ համակարգով աշխատանքը 2023 թվականին իրականացվել է 73%-ով։ Խնդիր է դրված այս տարի հասնել առավելագույնին։ Ա․ Ֆրանգյանը հստակեցրեց, թե որ բնակավայրերի մանկապարտեզներում չկան համակարգիչներ և տպիչ սարքեր՝ խնդիրն անհապաղ լուծելու նպատակով։ Մանկապարտեզներում դրանց առկայությունը հստակեցնելուց հետո տեղեկացրեց, որ այսուհետ Համայնքապետարանի և ենթակա ՀՈԱԿ-ների միջև ամբողջ փաստաթղթաշրջանառությունն իրականացվելու է ՀԿՏՀ էլեկտրոնային ծրագրի միջոցով։

    Աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի Ժ/Պ Թագուհի Շուշանյանը մանրամասն ներկայացրեց Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով (ՀԿՏՀ) աշխատելու առանձնահատկությունները, հանձնարարականների կատարման և հրապարակման ձևն ու ժամկետները։  

Խորհրդակցության ընթացքում հնչած մյուս հարցերը վերաբերում էին կազմակերպչական, կարգապահական և տեխնիկական խնդիրներին:
    Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner