Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 1
 
ԱնվանումՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՌԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Նպատակ

ՀԶՔԾ-ն համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի համալիր վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը և նպատակային բյուջետավարման գործընթացի իրականացումը: Համայնքի ղեկավարին կից գործող ՀԶՔԾ-ի և տարեկան բյուջեի կառավարման գծով խորհրդակցական մարմինը, այն դիտարկելով որպես համայնքի ռազմավարական պլանավորման և մասնակցային կառավարման կարևորագույն միջոց, փաստաթուղթը մշակելիս, հատուկ ուշադրություն է դարձրել, որպեսզի այն հնարավորինս համահունչ լինի գործողության մեջ դրված ՀՀ ռազմավարական, մարզային և տարածաշրջանային զարգացման ծրագրերին՝ ակնկալելով ՀՀ պետական կառավարման  մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների և շահագրգիռ այլ անձանց հետ լիակատար փոխըմբռնում ՀԶՔԾ-ում ներկայացված խնդիրների առնչությամբ և արդյունավետ համագործակցություն դրանց լուծման գործում:

Սպիտակ  համայնքի  2017-2020 թվականների զարգացման քառամյա ծրագիրը (ՀԶՔԾ) մշակվել է՝ հիմք ընդունելով  գործող «Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, համայնքի ղեկավարի լիազորությունները նրա գործունեության բնագավառներում (ոլորտներում), ՀԶՔԾ-ի մշակման և կառավարման վերաբերյալ օրենքի 37-րդ, 38-րդ և 53-րդ հոդվածների դրույթները, «Համայնքների ֆինանսիստների միավորումե հասարակական կազմակերպություն փորձագետների կողմից մշակված և ՀՀ Տարածքային կառավարաման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից 2014 թվականին հավանության արժանացած՝ «Համայնքի զարգացման քառամյա ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանությունըե, ինչպես նաև վերընտրված համայնքի  ղեկավարի ծրագրի դրույթները, նպատակ ունենալով հետևողականորեն բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով աստիճանաբար լուծել համայնքում առկա հիմնախնդիրները և բարելավել համայնքի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները: 

 

Ժամանակահատված01/01/2017 - 01/01/2021
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Բովանդակություն
(19.62 Մբ)
Առնչվող փաստաթղթեր
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner