Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 27․1-ին հոդվածով, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն 1-4 հավելվածների:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |