Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ, 40.1-րդ և 41.2-րդ կետերով, Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․ 1․Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը, համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությունը) ներկայացվող պահանջները' համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: |