Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29062022-06-0039 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, Երևանյան խճուղի, 75 հասցեում գտնվող, 06-006-0570-0038 կադաստրային ծածկագրով 0,16275 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն։

2. Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 1 987 177,50 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 1221 ՀՀ դրամ)։

3. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի չափագրման և պետական գրանցման ծախսերը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(393.13 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner