Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 12-ի «Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու մասին» թիվ 50-Ա որոշման 1-ին կետում գրված «06-098-0043-0003» թիվը փոխարինել «06-098-0046-0003» թվով։ |