Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 23052023-06-0050 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, «Սպիտակ ք․ Ս․Ավետիսյան փողոց, 7/1 հողամաս» հասցեում գտնվող, 06-006-0020-0049 կադաստրային ծածկագրով 0,002 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, աստիճաններ կառուցելու համար, կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով Սամվել Առաքելի Հարությունյանին տրամադրելուն։
2. Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճար սահմանել 6250 ՀՀ դրամ։ |