Այսօր: Ուրբաթ, 13 Դեկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 172
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՍԱՐԳԻՍ ԳՈՐԻՍԻ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սարգիս Գորիսի Արղամանյանին սեփականության իրավունքով պատկանող «Մարզ Լոռի, համայնքի Սպիտակ ք․ Կնունյանց փողոց 19 բնակելի տուն» հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0271-0250 կադաստրային ծածկագրով 0,033 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության և «Մարզ Լոռի, համայնքի Սպիտակ ք․ Մյասնիկյան փողոց 8 ավտոտնակ» հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0271-0056 կադաստրային ծածկագրով 0,059 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերին կից Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ա․Մյասնիկյան փողոց, 9/3 հողամաս» հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0271-0288 կադաստրային ծածկագրով 0,004589 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված չափորոշիչներին և որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդային կարգով, հիմք ընդունելով Սարգիս Գորիսի Արղամանյանի դիմումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․

1․ Համաձայնություն տալ «Մարզ Լոռի, համայնքի Սպիտակ ք․ Կնունյանց փողոց 19 բնակելի տուն» և «Մարզ Լոռի, համայնքի Սպիտակ ք․ Մյասնիկյան փողոց 8 ավտոտնակ» հասցեներում գտնվող՝ Սարգիս Գորիսի Արղամանյանին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0271-0250 կադաստրային ծածկագրով 0,033 հեկտար մակերեսով և 06-006-0271-0056 կադաստրային ծածկագրով 0,059 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին կից Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ա․Մյասնիկյան փողոց, 9/3 հողամաս» հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 06-006-0271-0288 կադաստրային ծածկագրով 0,004589 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարելուն։

2․Հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնի չափով՝ 86 167,65 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 1877,7 ՀՀ դրամ)։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԵՐԵՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner