Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի նախկին Շենավան համայնքի իրավահաջորդը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԵՆԱՎԱՆԻ «ԱՐԵԳԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2․ ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավան համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավան համայնքի «Արեգակ» մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 43-Ա որոշումը։ |