Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Հերմինե Սանասարի Նիկողոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. 2023 թվականի նոյեմբերի 20-ից Հերմինե Սանասարի Նիկողոսյանին նշանակել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից զբաղեցնելը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:
2. Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի՝ 130 000 (հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:
3. Հերմինե Սանասարի Նիկողոսյանի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն՝ շաբաթական 5 աշխատանքային օր՝ օրական 8 ժամ ժամանակով և ամենամյա երկարացված արձակուրդ՝ 25 աշխատանքային օր տևողությամբ։
4. Աշխատանքային գործառույթները՝ համաձայն աշխատանքային պայմանագրի: