Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03062020-06-0051 և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13062023-06-0042 վկայականները, Կարինե Հմայակի Աջամյանի դիմումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Կարինե Հմայակի Աջամյանին վարձակալության իրավունքով տրամադրված 06-068-0123-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,57967 հեկտար մակերեսով 4-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 03062020-06-0051 տրված 03․06․2020թ․) գնման նախապատվության իրավունքով օտարելուն։ 2. Հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 392 750 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 67,75 ՀՀ դրամ)։ 3. Կարինե Հմայակի Աջամյանից համայնքի բյուջե գանձել հողամասի չափագրման և պետական գրանցման ծախսերը։ |