Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 61
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի՝ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ԳՈՒՄԱՐՎԱԾ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1 Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի՝ համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի՝ օրենքի ուժով գումարված նիստի օրակարգը.

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի նորընտիր ղեկավարի երդման արարողության կարգը հաստատելու մասին 

Զեկուցող՝ աշխատակազմի քարտուղար ԱՖրանգյան)

2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրը սահմանելու մասին

Զեկուցող՝ աշխատակազմի քարտուղար Ա Ֆրանգյան)

3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին

Զեկուցող՝ համայնքի ղեկավար Ք Նիկողոսյան)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(51.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Նիստի սկզբում Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ազգանուշ Ֆրանգյանը, ողջունելով և շնորհավորելով նիստին ներկա համայնքի ավագանու անդամներին, ներկայացրեց, որ 2021 թ․ դեկտեմբերի 5-ին ՀՀ-ի 36 համանքներում, այդ թվում՝ Սպիտակ համայնքում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Տարածքային ընտրական հանձնաժողովը Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել ընտրությունների արդյունքների և մանդատների բաշխման վերաբերյալ տեղեկատվությունը, ըստ որի՝ Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցել են 4 քաղաքական ուժեր՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» կուսակցությունը, «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» կուսակցությունը, «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը, «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունը։ Համաձայն տեղեկատվության՝ վերը նշված քաղաքական ուժերը ընտրողների քվեն ստացել են հետևյալ թվային արտահայտությամբ՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» կուսակցություն - 8086, որը քվեարկության մասնակիցների ընդհանուր թվի 63,54%-ն է, «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» կուսակցություն – 3478, որը քվեարկության մասնակիցների ընդհանուր թվի 27.33%-ն է, «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն- 666, որը քվեարկության մասնակիցների ընդհանուր թվի 5,23 %-ն է, «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցություն – 493, որը քվեարկության մասնակիցների ընդհանուր թվի 3,87 %-ն է։ Սպիտակ համայնքի ավագանին ընտրվել է և մանդատները բախշվել են՝

1․ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» կուսակցություն ՝ 18 մանդատ,

2․ «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» կուսակցություն՝ 8 մանդատ,

3․ «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն՝ 1 մանդատ։

Թիվ 22 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N 24 արձանագրության համաձայն Սպիտակ համայնքի ավագանու անդամներն են՝

1․ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» կուսակցություն
Նիկողոսյան Քաջայր Վորոտի
Մազմանյան Համլետ Հրաչյայի
Ավետիսյան Լուսինե Հրահատի
Մաթոսյան Արտակ Վանիչկայի
Սիսակյան Հայկ Զաքարի
Համբարյան Ալվարդ Համբարի
Հաջյան Մարտին Մարտինի
Իգիթյան Արամ Արտուշի
Յայլոյան Գագիկ Կամոյի
Սիմոնյան Ռաֆայել Ռուբենի
Աջամյան Աննա Մկրտչի
Սիմոնյան Սամվել Հրանթի
Սարգսյան Կարեն Այվարի
Էհտիբարյան Նունե Նորիկի
Եղիազարյան Արմեն Թորգոմի
Համբարյան Զալիկո Ֆրունզեի
Դիլաքյան Կարինե Զավենի
Թումանյան Վարդուհի Թադևոսի

 2․ «ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» կուսակցություն
Սահակյան Գագիկ Հենրիկի
Լամբարյան Թամարա Ժորժիկի
Ամիրյան Սարիբեկ Մկրտիչի
Ղազարյան Վահե Վոլոդյայի
Հակոբյան Նարինե Աշոտի
Փիլոյան Գուրգեն Վասիլի
Ասատրյան Արկադի Վարդանի
Աթյան Մանուշ Վարուժանի

3․ «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» կուսակցություն
Ասատրյան Սասուն Նորիկի

 Այսպիսով, Սպիտակ վերակազմավորված համայնքի նորընտիր ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  ունի ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին։ ՀՀ Ընտրական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքի 142․2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Քաջայր Վորոտի Նիկողոսյանն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:
Խոսքը տրվեց է համայնքի ավագանու տարիքով ավագ անդամին՝ Հայկ Սիսակյանին՝ հայտարարելու օրենքի ուժով ընտրված համայնքի ղեկավարին և հրավիրելու վարել նիստը։
   Հայկ Սիսակյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց համայնքի ղեկավարին և հրավիրեց նիստը վարելու:
   Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին, ներկայացրեց նիստի օրակարգը:
Հարցեր չտրվեցին, առաջարկություններ չեղան:
Հարցը դրվեց քվեարկության, անցավ միաձայն: 

 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner