Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշման հավելվածի 9․1-ին կետի՝ հիմք ընդունելով Ռոբերտ Լևոնի Թադևոսյանի դիմումը, Հասմիկ Գևորգյանի և Կիմա Մուրադյանի բացատրագրերը և հայտարարությունները, Հրայր Համբարյանի, Նորիկ Պապիկյանի, Ֆելիքս Ափուջանյանի և Նորիկ Գրիգորյանի կողմից ստորագրված հավաստագիրը, Նազանի Ադամյանի, Համլետ Մարտիրոսյանի, Հրուշ Համբարյանի, Ռուզաննա Ասատրյանի հայտարարությունները, ամուսնության վկայականը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևաշող բնակավայրի վարչական ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 0628 տեղեկանքը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրի բնակիչ Ռոբերտ Լևոնի Թադևոսյանի ընտանիքը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ բաղկացած է եղել երկու անձից․
Ռոբերտ Լևոնի Թադևոսյան՝ ծնված 01․06․1961 թվականին,
Սոֆյա Հրաչիկի Հակոբյան՝ ծնված 16․01․1960 թվականին։
2․Հաստատել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրի բնակիչ Ռոբերտ Լևոնի Թադևոսյանի ընտանիքը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ Արևաշող գյուղում՝ 06-021-0028-0003 կադաստրային ծածկագրով հողամասի վրա, ունեցել է բնակելի տուն, որը երկրաշարժի հետևանքով քանդվել է։ |