Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 09/01/2014 12:00
Վարող ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ԱՆԱՀԻՏ ԳՅՈՒԼԱԶՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Քաղաքի տարածքում աղբահանության աշխատանքների կազմակերպման և աղբարկղների պահանջարկի, գույքահարկի, հողի հարկի և աղբահանության վճարների գանձման աշխատանքների, 2014թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, դրանց վճարման ժամկետների ,
Բովանդակություն *Օրակարգում
1.Քաղաքի տարածքում աղբահանության աշխատանքների կազմակերպման և աղբարկղների պահանջարկի մասին
2.Գույքահարկի, հողի հարկի և աղբահանության վճարների գանձման աշխատանքների մասին
3.2014թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, դրանց վճարման ժամկետների մասին
4.<<Կամրջակ>> ՍԲՀԿ-ն սննդօգնության ծրագրի մասին
5.Անասնագլխաքանակի համատարած հաշվառում անցկացնելու մասին
Հանձնարարվեց քաղաքի թաղամաերի լիազոր-ներկայացուցիչներին.
   1.Տեղերում կազմակերպել աղբարկղների հաշվառում և մինչև 2014թ. հունվարի 20-ը հաշվառման արդյունքների և աղբարկղների պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել քաղաքապետարան:
   2.Քաղաքապետարանի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի հետ շարունակել գույքահարկի բազայի ճշտումները՝ լուրջ ուշադրություն դարձնելով վճարային փաստաթղթերի(անդորրագրերի ճիշտ լրացման) և ռեեստրների (գանձված գումարների մասին հաշվետվությունների) ճիշտ կազմման գործընթացին:
   3.Լուրջ ուշադրություն դարձնել քաղաքի թաղամասերում աղբահանության կազմակերպման հետ կապված աշխատանքներին, հետևել քաղաքի փողոցների աղբի տեղափոխման գրաֆիկին, ժամանակին ապահովել աղբահանության վճարի, հողի հարկի, գույքահարկի գանձման գործառույթները:
   4.Թաղամասերում գործող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել քաղաքապետարան մինչև 2014թ. փետրվարի 1-ը:
   5.Թաղամասերում քաղաքի անասնաբույժի մասնակցությամբ կազմակերպել անասնագլխաքանակի համատարած հաշվառում և արդյունքները մինչև 2014թ. հունվարի 17-ը ներկայացնել քաղաքապետարան:
   6.Նկատի ունենալով, որ 2014թ. հունվար ամսից սկսվելու է <<Կամրջակ>> ՍԲՀԿ-ի հետ համատեղ իրականացվող սննդօգնության ծրագիրը՝ կազմել և քաղաքապետարան ներկայացնել <<Կամրջակ>> ՍԲՀԿ-ի սննդօգնության  ծրագրի չափանիշներին համապատասխան խիստ կարիքավոր ընտանիքների ցուցակները:
   7.Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման և սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնիններին՝ 2014թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, աղբահանության և դրանց վճարման ժամկետների, քաղաքի տարածքում անասնագլխաքանակի հաշվառման կապակցությամբ քաղաքապետի 12.12.2013թ. թիվ 95 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների մասին  հաղորդում տալ հանրությանը:
   8.ԲՍԳ-ի  տնօրենին (Վ. Ստեփանյան)
ստեղծել տնային տնտեսությունների հաշվառման բազա(բոլոր թաղամասերի տնտեսությունների տվյալները մուտքագրել համակարգիչ), աշխատանքներն ավարտել 2014թ. հունիսի 1-ին:
   9.Աշխատակազմի քարտուղար Ա. Գյուլազյանին՝ բոլոր հանձնարարականների կատարման ընթացքը պահել ուշադրության կենտրոնում և ապահովել դրանց ժամկետում կատարումը:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner