Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 32
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի հերթական նիստի օրակարգը.

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2023 թվականի բյուջեի 1-ին եռամսյակի կատարման ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումն ընդունելու մասին

/Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան/

2)Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 107-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

/Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան/

3)Սպիտակ համայնքի սեփականության 2022 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին

/Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան/

4)Սպիտակ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին

/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/

5)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 6-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/

6)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 9-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/

7)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 98-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/

8) Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող SDLG G9190F մակնիշի գրեյդերը վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին

/Զեկուցող՝ Ա․ Մաթոսյան/

9)Կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելուն համաձայնություն տալու մասին

/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/

10)Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Մարզպետ Շիրազի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/

11)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-046-0220-0012 կադաստրային ծածկագրով հողամասն աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին

/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/

12)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին

/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/

13)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին

/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(909.33 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner