Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29062022-06-0028 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-006-0438-0006 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,77311 հեկտար մակերեսով 3-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն:
2. Հողամասի մեկնարկային տարեկան վարձավճար սահմանել` 30 000 ՀՀ դրամ, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 25 տարի: |