Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 37
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1․ Համաձայնություն տալ մասնակցելու հետևյալ սուբվենցիոն ծրագրերին.

1) «Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրի Էստոնական և Տաշիր թաղամասերի գլխավոր ճանապարհների, Ծաղկաբեր համայնքի 3-րդ փողոցի և Լեռնանցք բնակավայրի «Նոր գյուղ»-ի կենտրոնական ճանապարհի սալարկում տուֆով և ջրահեռացման համակարգի կառուցում»,

2) «Սպիտակ բնակավայրի Այգեստան թաղամասի փողոցի հիմնանորոգում ասֆալտապատումով և ջրահեռացման համակարգով, Շենավան բնակավայրի փողոցների մասնակի ասֆալտապատում, Արևաշող բնակավայրի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգում ասֆալտապատումով, Ծաղկաբեր բնակավայրի 1-ին փողոցի հենապատի կառուցում, Լուսաղբյուր բնակավայրի սելավատարների գաբիոնով կառուցում»,

3) «Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի 4-րդ փողոցի, Լուսաղբյուր բնակավայրի գերեզմանատուն տանող, Լեռնավան բնակավայրի՝ 2-րդ փողոցի, Ջրաշեն բնակավայրի 7-րդ փողոցի, 1-ին փողոց 5-րդ փակուղի և 6-րդ փողոցի, Խնկոյան բնակավայրի գերեզմանատուն տանող փողոցների սալարկում տուֆով և ջրահեռացման համակարգի կառուցում»

4) «ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրի արցախյան գոյամարտերում անմահացած զավակների հիշատակի հուշահամալիրի կառուցում, Մեծ Պարնի բնակավայրի նոր բնակատեղիի համայնքային այգու կառուցում»,

5) «Սպիտակ համայնքի Սպիտակ, Լեռնանցք, Արջհովիտ, Ջրաշեն, Արևաշող, Շենավան, Գեղասար և Խնկոյան բնակավայրերի փողոցային լուսավորության գոյություն ունեցող համակարգերի ընդլայնում»,

6) «Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում խմելու ջրի նոր ջրագծի կառուցում, ներքին ցանցավորում, Քարաձոր բնակավայրի խմելու ջրի ցանցի մասնակի խողովակաշարի վերանորոգում,Գոգարան բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում Շիրակամուտ բնակավայրի թիվ 14, 16 փողոցների,Կրասնոդարի փողոցի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգում, Հարթագյուղ բնակավայրի խմելու ջրի ջրագծերի փոփոխում և ակունքների վերանորոգում»,

7) «Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցում, Արջհովիտ բնակավայրի ոռոգման ներքին ջրատարի կառուցում, Շենավան բնակավայրի ոռոգման համակարգի վերանորոգում և ջրամբարի հիմնանորոգում, Գեղասար բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Սարահարթ բնակավայրի 10-րդ, 15-րդ և 16-րդ փողոցների ոռոգման համակարգի կառուցում, Կաթնաջուր բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Ծաղկաբեր բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Լեռնավան բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Արևաշող բնակավայրի ոռոգման ջրագծի կառուցում»:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(54.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner