|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 ապրիլի 2024 թվականի N 45 |
ՄԵԾ ՊԱՐՆԻԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից 27․03․2024թ․ տրամադրված «Շարժական գույքի գնահատման հաշվետվությունը», որի համաձայն գույքի շուկայական արժեքը կազմում է 2 200 000 ՀՀ դրամ, հաշվի առնելով, որ Մեծ Պարնիի գյուղապետարանի նախկին վարչական շենքը ոչ հիմնական փայտյա շինություն է, որը ներկայումս չի շահագործվում համայնքային կարիքների համար և տրամադրված չէ որևէ անձի օգտագործման նպատակով, շինությունը առանց լրացուցիչ ծախսերի հնարավոր չէ շահագործել, այն հրդեհավտանգ է, կարող է ցանկացած ժամանակ հրդեհվել և վնաս պատճառել համայնքին, իսկ դրա օտարումից համայնքի բյուջե կմուտքագրվեն ֆինանսական միջոցներ՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․Համաձայնություն տալ Մեծ Պարնիի գյուղապետարանի նախկին վարչական շենքը աճուրդով օտարելուն՝ ապամոնտաժելու և հողատարածքը ազատելու պայմանով։
2․Գույքի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 2 200 000 ՀՀ դրամ։ |
Կողմ -10 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴԻԼԱՔՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՆՈՒՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՓԻԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -4 ԱԼԹՈՒՆՅԱՆ ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳԱՍՈՅԱՆ ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(489.66 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|