Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22012020-06-0037 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «Ջրաշեն, 1-ին փողոց, թիվ 39/1» հասցեում գտնվող 06-095-0071-0014 կադաստրային ծածկագրով 0,01599 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը, հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2. Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 126 640, 80 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 792 ՀՀ դրամ)։
3. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի չափագրման և պետական գրանցման ծախսերը։