Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 0273397 վկայականը, ՄԱՐ-ՄՈՍ ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեում հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06172D5ESQXH)և Գառնիկ Զալիբեկի Ասոյանի (ծնված՝ 05․05․1957 թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-095-0253-0002 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության 0,45 հեկտար մակերեսով պահեստարաններ գործառնական նշանակության հողամասի և դրա վրա գտնվող անշարժ գույքի ճշգրտված հատակագիծը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, գ. Ջրաշեն, Երևանյան խճուղի, 241/11 պահեստ» հասցեն (փոստային դասիչը՝ 1821):
3. ՍույնորոշումըտրամադրելԿադաստրիկոմիտե՝սահմանվածկարգովպետականգրանցումկատարելուհամար:
1. ՍույնորոշումըտրամադրելԿադաստրիկոմիտե՝սահմանվածկարգովպետականգրանցումկատարելուհամար: