Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18102023-06-0056 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս․Ավետիսյան փողոց, 17/19 հողամաս» հասցեում գտնվող, 06-006-0019-0089 կադաստրային ծածկագրով 0,002 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ավտոտնակ կառուցելու համար, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով Վալերիկ Ժորայի Թովմասյանին տրամադրելուն։
2. Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճար սահմանել 6000 ՀՀ դրամ։