Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8․1-ին հոդվածով, հաշվի առնելով համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանի զեկուցագիրը, 2025 թվականի մայիսի 15-ին Ընտանիքի օրվա կապակցությամբ խնամատար ծնողներ Մանուշակ Քլոյանին և Լիանա Կակոսյանին խրախուսելու համար շնորհակալագրեր և ծաղիկներ ձեռք բերելու համար որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի՝ «Այլ մշակութային կազմակերպություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսգիտական դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 15 000 ՀՀ դրամ։
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: