Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 5-ի հերթական նիստի օրակարգը.
1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 12-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի հերթական նստաշրջանների նիստերի օրերը հաստատելու մասին
3)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
4)Արամ Սամվելի Մանուկյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգելուն համաձայնություն տալու մասին
5)Հայաստանի Հանրապետությանը հողամաս նվիրելուն համաձայնություն տալու մասին
6)Հայաստանի Հանրապետությանը հողամաս նվիրելուն համաձայնություն տալու մասին
7)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 144-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին