Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետով, 13-րդ կետի ա ենթակետով, հաշվի առնելով, որ Ալինա Ասքանազի Ալեքսանյանին, Ռիտա Գուրգենի Հովհաննիսյանին, Գայանե Գուրգենի Հովհաննիսյանին, Ռուզաննա Գուրգենի Հովհաննիսյանին, Հմայակ Գուրգենի Հովհաննիսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրում գտնվող, 06-098-0043-0004 կադաստրային ծածկագրով 0,16 հեկտար մակերեսով հողամասի վրա 2017 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 27112023-06-0018 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2023WJCPY5, ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Վանաձորի նախագծող ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը և Ալինա Ասքանազի Ալեքսանյանի (ծնված՝ 20․02․1964թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Ալինա Ասքանազի Ալեքսանյանին (ծնված՝ 20․02․1964թ․), Ռիտա Գուրգենի Հովհաննիսյանին (ծնված՝ 04․01․1988թ․), Գայանե Գուրգենի Հովհաննիսյանին (ծնված՝ 02․06․1989թ․), Ռուզաննա Գուրգենի Հովհաննիսյանին (ծնված՝ 19․09․1990թ․), Հմայակ Գուրգենի Հովհաննիսյանին (ծնված՝ 15․09․1996թ․) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 06-098-0043-0004 կադաստրային ծածկագրով 0,16 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 72,00 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը և 2,40 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը ճանաչել օրինական։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Ալինա Ասքանազի Ալեքսանյանի, Ռիտա Գուրգենի Հովհաննիսյանի, Գայանե Գուրգենի Հովհաննիսյանի, Ռուզաննա Գուրգենի Հովհաննիսյանի, Հմայակ Գուրգենի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը։
3․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ճշգրտված հատակագիծը։
4․ Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5․ Ալինա Ասքանազի Ալեքսանյանին, Ռիտա Գուրգենի Հովհաննիսյանին, Գայանե Գուրգենի Հովհաննիսյանին, Ռուզաննա Գուրգենի Հովհաննիսյանին, Հմայակ Գուրգենի Հովհաննիսյանին՝
1 համայնքի բյուջե վճարել 42 430,8 ՀՀ դրամ (հաշվեհամար 900245161352) օրինականացման վճար:
2 ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 6․ Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա: