Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2007 թվականի հունիսի 13-ի թիվ 22 որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2003 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 111 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 5 օրդերը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011GYNMYET) և Սպարտակ Շավարշի Մաթոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15012025-06-0051 վկայական` տրված 15.01.2025.թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Շահումյան փողոց, 1/3 շենք հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի 3-րդ հարկում գտնվող 112,2 քառակուսի մետր մակերեսով չորս սենյականոց բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Սպարտակ Շավարշի Մաթոսյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Սպարտակ Շավարշի Մաթոսյան-ինքը՝ ծնված 12․07․1949 թվականին,
2) Վեներա Մուշեղի Մաթոսյան -կինը՝ ծնված 02․11․1950 թվականին,
3) Նելլի Սպարտակի Մաթոսյան -աղջիկը՝ ծնված 02․05․1971 թվականին,
4) Նարինե Սպարտակի Մաթոսյան - աղջիկը՝ ծնված 10․04․1972 թվականին,
5) Մարուսյա Սպարտակի Մաթոսյան - աղջիկը՝ ծնված 02․05․1980 թվականին,
6) Շավարշ Սպարտակի Մաթոսյան - տղան՝ ծնված 21․02․1984 թվականին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանին տրամադրել Սպիտակ համայնք, ք. Սպիտակ, Ս. Շահումյան փողոց, 1/3 շենք, 5 բնակարան հասցեն:
3. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանին` օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: