Այսօր: Հինգշաբթի, 15 Մայիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 417
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2025 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-006-0165-0010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0,04000 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ԱԼՄԱՐՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Անահիտ Ալմարտի Գրիգորյանի կողմից տիրապետվող՝ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0165-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից առանձնացված հողամասի չափը կազմում է 0,04000 հեկտար, որը Անահիտ Ալմարտի Գրիգորյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, նշված հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1992 թվականին կառուցված բնակելի տունը համապատասխանում է քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով Գասպար Վեքիլյան Ա/Ձ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեում հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06011DHXAY9Y), ՎԱՆԱՁՈՐԻ ՆԱԽԱԳԾՈՂ ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը և Անահիտ Ալմարտի Գրիգորյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Օրենքի ուժով ճանաչել Անահիտ Ալմարտի Գրիգորյանի (ծնված՝ 08.10.1958թ.) սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0165-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից առանձնացված 0,04000 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված 48,7 քառակուսի մետր մակերեսով նկուղի, 2,95 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի, 81,02 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան (1-ին հարկ), 6,78 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի, 48,62 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան (2-րդ հարկ), 0,36 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբի նկատմամբ։

2. Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0165-0010 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,04000 հեկտար հողամասի հատակագիծը։

3. Անահիտ Ալմարտի Գրիգորյանի կողմից տիրապետվող 0,04000 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 48,7 քառակուսի մետր մակերեսով նկուղին, 2,95 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակին, 81,02 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը (1-ին հարկ), 6,78 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակին, 48,62 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը (2-րդ հարկ), 0,36 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք., ՈՒզբեկական Կ-9 թաղամաս, 6/2 բնակելի տուն» հասցեն։

4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 5

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner