Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղասքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Սիմոնյան կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանի 2024 թվականի մայիսի 3-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք., Վարպետաց թաղամաս 5 հողամաս» հասցեում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-006-0173-0366 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0.03 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով, նոր Թումո կենտրոն հիմնելու համար տուփ (ոչ հիմնական շինություն) տեղադրելու նպատակով, Սիմոնյան կրթական հիմնադրամին տրամադրելուն:
2. Առաջարկել Սպիտակ համայնքի ղեկավարին Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր սույն որոշման 1-ին կետով սահմանված պայմաններով: