Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 14-ի թիվ 52 որոշմանը կից ցուցակում Նորիկ Ավետի Միրզոյանի (ծնված 15․03․1966թ․) հայրանունը սխալմամբ գրվել է «Ավետիկի», հիմք ընդունելով Նորիկ Ավետի Միրզոյանի անձնագրային տվյալները և Նորիկ Ավետի Միրզոյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 14-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Ն․Աճեմյան, Սայաթ-Նովա, Կնունյանց, Ալ․ Մանուկյան, Մյասնիկյան, Կամոյի, Թումանյան, Քըրք-Քըրքորյան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 52 որոշմանը կից ցուցակի 627-րդ, 628-րդ և 662-րդ տողերում գրված «Ավետիկի» բառը փոխարինել «Ավետի» բառով: