Այսօր: Ուրբաթ, 25 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 664
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հուլիսի 2025 թվականի N

ԼՈՒՍԻՆԵ ԱՐՍԵՆԻ ՕՀԱՆՅԱՆԻՆ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ԳՆՈՒՄՆԵՐԻ, ԳՈՎԱԶԴԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 14․1-րդ հոդվածի 4-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով, որ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 2․1-1) պաշտոնը 2025 թվականի հուլիսի 18-ից թափուր է, իսկ նույն բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2․3-1) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող Լուսինե Արսենի Օհանյանը բավարարում է տվյալ թափուր պաշտոնը արտամրցույթային կարգով զբաղեցնելու համար սահմանված պահանջները, հիմք ընդունելով Լուսինե Արսենի Օհանյանի դիմումը՝ որոշում եմ.

 1. 2025 հուլիսի 23-ից Լուսինե Արսենի Օհանյանին նշանակել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 2․1-1) համայնքային ծառայության պաշտոնում:

 2. Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի` 340 000 (երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ: Աշխատավարձը համարել փոփոխված՝ Սպիտակ համայնքի ավագանու կողմից պաշտոնային դրույքաչափի փոփոխմանը համապատասխան:

 3. Աշխատանքային գործառույթները՝ համաձայն համայնքային ծառայության պաշտոնի անձնագրի:

 4. Աշխատաժամանակի ռեժիմը, ամենամյա արձակուրդի տեսակը և տևողությունը՝ համաձայն աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգի:

 5. Լուսինե Արսենի Օհանյանին շնորհել Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(819.07 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner