Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու անդամ Արտակ Վանիչկայի Մաթոսյանին 2021 թվականի դեկտեմբերի 29-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ:
2․ Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի 370 000 (երեք հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ։
3․ Արտակ Վանիչկայի Մաթոսյանի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն՝ շաբաթական 5 աշխատանքային օր՝ օրական 8 ժամ ժամանակով, ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 20 աշխատանքային օր տևողությամբ և ամենամյա լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ:
4. Աշխատանքային գործառույթները՝ համաձայն աշխատանքային պայմանագրի:
5. Սույն որոշումը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում նոր նշանակում կատարելը: