Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով Սպիտակի համայնքապետարարանի աշխատակազմի ցանցային ադմինիստատոր Վահե Մաթոսյանի 2025 թվականի հունիսի 17-ի, օգոստոսի 27-ի զեկուցագրերը, Սպիտակի համայնքապետարանի համակարգիչների անխափան աշխատանքների համար ապրանքներ գնելու նպատակով՝ որոշում եմ.
1․Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 60 300 ՀՀ դրամ։
2․Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը: