Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Ալիկ Վահրամի Ազատյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող GAZ 24 մակնիշի (հաշվառման համարանիշ` 39LS153) փոխադրամիջոցի գույքահարկը վճարելու պարտավորությունը չի կատարել` որոշում եմ.
1. Ալիկ Վահրամի Ազատյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի քննարկման օր նշանակել 2025 թվականի ապրիլի 30-ին, ժամը 15:00-ին:
3. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Ալիկ Վահրամի Ազատյանին: